Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել. ТАСС

02:18 • 28.08.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 260 000 դեպք է գրանցվել: Ավելի քան 210 000 վարակակիր ապաքինվել է, 4786-ը՝ մահացել: