Կորոնավիրուսը բացասաբար է ազդել միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա. ԱՀԿ ղեկավար

04:51 • 28.08.20

Կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել մարդկանց հոգեկան առողջության վրա, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը:

«Կորոնավիրուսը միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա է ազդել, քանի որ տագնապ ու վախ է առաջացրել նրանց մոտ, ինչպես նաև՝ խաթարել հոգեկան առողջությանն աջակցող ծառայությունների աշխատանքը»,- նշել է Գեբրեեսուսը:

Նա հիշեցրել է, որ մինչև համավարակն էլ մարդկանց հոգեկան առողջական վիճակը համաշխարհային առողջապահության մոռացված հարցերից մեկն է եղել:

«Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում հոգեկան խանգարում ունի, 3 միլիոնն ամեն տարի մահանում է ալկոհոլի չարաշահումից, և ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է գրանցվում: Որպիսի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռվի այս խնդրին, կազմակերպությունը հոկտեմբերի 10-ը սահմանել է հոգեկան առողջության միջազգային օր»,- նշել է պաշտոնյան: