Տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը

21:34 • 28.08.20

Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգային հարցերի թվում էր նաև.  «Արարատ-Արմենիա»-«Գանձասար-Կապան» (ԲԽ006) խաղի մասին (Արարատ-Արմենիա ակումբի պաշտոնյա Պողոս Գալստյանը հայհոյել է մրցավարի հասցեին)
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշել է՝

23/08/20թ. «Արարատ-Արմենիա»-«Գանձասար-Կապան» (ԲԽ006) խաղին («Արարատ-Արմենիա» ակումբի նախագահ Պողոս Գալստյանի կողմից մրցավարի հասցեին հայհոյելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 39-րդ կետի համաձայն`նախագահ Պողոս Գալստյանին պայմանական զրկել մինչև 15/12/2020թ․ նույնանման արարք թույլ տալու դեպքում, որակազրկումը կմտնի ուժի մեջ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի
չափով: