Հուլիսյան մարտերն ապացուցեին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի մեր գնահատականները սթափ են․ Ն․ Փաշինյանը պարգևատրեց հուլիսյան մարտերի մասնակիցներին (տեսանյութ)

19:02 • 28.08.20

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրումներ հանձնեց հուլիսյան մարտերի մասնակիցներին: Բոլոր պարգևատրվողները Տավուշի մարզում տեղի ունեցած հուլիսյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցներն են:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ զինված ուժերի միանգամից 55 գործող զինծառայողներ պարգևատրվել են մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով, իսկ 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Վարչապետը ընդգծեց, որ իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ը ներկա են և շքանշանները անձամբ են ստանալու։

«Մեր պատմության մեջ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրների մեծ մասը պարգևատրվել են հետմահու, ազատամարտի, զինված ուժերի հետ առնչություն ունեցող բոլոր ազգային հերոսները պարգևատրվել են հետմահու և պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի ազգային հերոս զինվորականը, սպան, իր շքանշանը ստանալու է անձամբ: Այս իրադարձությունը վկայությունն է նրա, որ մեր ազգային հերոսների Մոնթե Մելքոնյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Յուրա Պողոսյանի, Վազգեն Սարգսյանի գործը կենդանի է: Այն ոչ միայն պատմություն է, այլև այսօրվա և վաղվա չընդհատված իրադարձություն, կոնկրետ գործող անձանցով, օրով, ժամով, տեղով»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը 5 արդյունք ներկայացրեց, որոնք գրանցվել են հուլիսյան մարտերի ժամանակ:

Առաջին արդյունքը, ըստ վարչապետի, այն է, որ երկար տարիներ Ադրբեջանը զարգացնում էր այն թեզը, որ Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ չսկսելը Բաքվի կողմից արվող արդեն իսկ մեծ զիջում է ոչ միայն Հայաստանի և Արցախին, այլև միջազգային հանրությանն համար, և որ վերջին տարիներին Ադրբեջանը հասել է այնպիսի մակարդակի, որ 24 ժամում կարող է լուծել Ղարաբաղի հարցը:

Ասվել է նաև, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Սակայն, վարչապետի պնդմամբ,  հուլիսյան մարտերը ջախջախեցին շուրջ 10-ը տարվա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և Ադրբեջանը պետք է անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ:

«Երկրորդ արդյունքը այն է, որԿառավարությունն ավելի քան երկու տարի միջազգային հանրության և Ադրբեջանի հետ շփումներում ինչպես նաև հրապարակային հայտարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժով և հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայանությունը: Մենք հստակ ասել ենք, որ որևէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ և այսպես անողները դառնորեն կզղջան: եվ հուլիսյան մարտերը ապացուցեին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են և ճշգրիտ»:

Վարչապետի հավաստմամբ՝ երկուսուկես տարվա ընթացում բանակում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ, որոնք վերաբերում են ռազմավարական և մարտավարական փոփոխութուններին: Իսկ ռազմաարդյունաբերական համալիրրի զարգացումը դիտվում է որպես առաջնահերթություն.

«Հուլիսյան մարտերի ժամանակ զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Հուլիսյան մարտերը ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերները ինքնուրույն լուծելու Հայաստնի ընդունակությունը»: