Բեռլինի հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալություններ են տեղի ունեցել

20:35 • 29.08.20

Բեռլինում ոստիկանները սկսել են ձերբակալություններ իրականացնել ցուցարարների շրջանում:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, իրավապահները կոչ են անում հավաքված մարդկանց հեռանալ տարածքից: Ցուցարարները հավաքվել են նաև Բեռլինում ՌԴ դեսպանության մոտ և այնտեղից շարժվում են Բրանդերբուրգյան դարպասների ուղղությամբ:

Ցուցարարներից ոմանք նստում են գետնին և հայտարարում են, որ չեն հեռանալու:

Հիշեցնենք, որ գերմանական մայրաքաղաքում շուրջ 20 000 մարդ է դուրս եկել փողոց՝ բողոքելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած քաղաքականության, մասնավորապես՝ դիմակ կրելու դեմ:

Գերմանիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացել է 9361 մարդ, վարակվել՝ 242 403-ը: