Թուրքիայում 8 ամսվա հացադուլից հետո մահացել է իրավապաշտպան Էբրու Թիմթիկը
Թուրքիայում 238 օր հացադուլ իրականացնելուց հետո մահացել է իրավապաշտպան Էբրու Թիմթիկը, որին անցյալ տարի դատապարտել էին իբրև ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Եվրամիությունում հայտարարել են, որ խորապես վշտացած են նրա մահով: Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին հարցերով քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
Նշվում է, որ Թիմթիկը հացադուլ էր հայտարարել 8 ամիս առաջ՝ պահանջելով արդար դատավարություն անցկացնել իր և իր 17 գործընկերների համար: Վերջինիս դատապարտել էին 13.5 տարվա ազատազրկման:
Թիմթիկը 4-րդ կալանավորն է, որ Թուրքիայում այս տարի մահանում է հացադուլի հետևանքով:









