Հրապարակվել է ռուսական Սու-27-ի՝ ամերիկյան ռմբակոծիչը որսալու տեսանյութը

22:52 • 30.08.20

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է ռուսական Սու-27 կործանիչի կողմից ամերիկյան В-52Н ռմբակոծիչի ուղեկցումը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սև ծովի օդային տարածքում:

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ ամերիկյան ռմբակոծիչը որսացել են Բալթիկ ծովի օդային տարածքում:

Ամերիկացի զինվորականները ռուս օդաչուների գործողություններն անվանել են «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ»: Նրանց խոսքով՝ օդաչուները մի քանի անգամ հատել են թռիչքի հետագիծը՝ գտնվելով ամերիկյան ինքնթիռից 30 մետր հեռավորության սահմանում նույն բարձրության վրա: