Ավստրալիայում կորոնավիրուսից մինչ այժմ 611 մարդ է մահացել. մայրաքաղաք Մելբուռնում վարակի երկրորդ ալիքն է տարածվում. Reuters

06:24 • 30.08.20

25 միլիոն բնակչություն ունեցող Ավստրալիայում տարվա սկզբից մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 25 670 դեպք է գրանցվել, 611 մարդ մահացել է, որից 11-ը՝ վերջին 24 ժամում:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ավստրալիան այն երկրներից է, որին, ի տարբերություն մի շարք առաջատար երկրների, հաջողվել է տնտեսական կորուստների գնով ավելի արդյունավետ պայքարել վարակի տարածման դեմ:

Երկրի երկրորդ ամենաշատ բնակեցված նահանգում՝ Վիկտորիայում, վերջին մեկ օրում վարակման 114 նոր դեպք է գրանցվել:

Նահանգում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսել տարածվել՝ մայրաքաղաքում Մելբուռնը ներառյալ, որն արդեն չորս շաբաթ խիստ կարանտինային ռեժիմում է գտնվում, որը, քաղաքային իշխանությունների պնդմամբ, կարող է միայն աստիճանաբար թուլացվել:

25 միլիոն բնակչություն ունեցող Ավստրալիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 25 670 դեպք է գրանցվել: