Բեռլինյան ոստիկանությունը ցրել է կորոնավիրուսի հարցում կառավարության վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների բողոքի ցույցը

22:05 • 30.08.20

Բեռլինում կիրակի չարտոնագրված բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են կորոնավիրուսի հարցում կառավարության վարած քաղաքականությունից և սահմանափակումներից դժգոհ քաղաքացիները:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բեռլինյան ոստիկանության ներկայացուցչին, շուրջ 2000 մարդ է հավաքվել Հաղթանակի կամարի մոտ: Նրանցից շատերը չեն պահպանել սոցիալական հեռավորությունն ու դիմակներ չեն կրել: Ոստիկանները կոչ են հարել ցուցարարներին հեռանալ, սակայն արձագանք չի ստացվել: Դրանից հետո ձերբակալություններ են սկսվել:

Ներկա պահին մի քանի տասնյակ մարդիկ են մնացել Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Հիշեցնենք, որ նախօրեին գերմանական մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների: Շաբաթօրյա ակցիային մոտ 20 000 մարդ է մասնակցել: