Չինաստանում երկհարկանի հյուրանոցի փլուզուման հետևանքով 29 մարդ է զոհվել (տեսանյութ)

06:58 • 30.08.20

Չինաստանի հյուսիսային Լինֆեն քաղաքում երկհարկանի հյուրանոց է փլուզվել, 29 մարդ զոհվել է, հաղորդում է չինական CGTN լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:40-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին հաղորդվում է 28 վիրավորի մասին, որոնցից 7-ը ծանր վիճակում են, 21-ը՝ միջին ծանրության:

Չինաստանի պետական խորհրդի աշխատանքային անվտանգության կոմիտեից հայտնել են, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվելու: