Նիկոլ Փաշինյանը մարտական դիրքերում ծանոթացել է ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներին

17:28 • 30.08.20

Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ բանակը եղել եւ շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը։