ԱՄՆ Լուիզիանա և Տեխաս նահանգներում «Լաուրա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

01:56 • 30.08.20

ԱՄՆ Լուիզիանա և Տեխաս նահանգներում «Լաուրա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին:

«Լաուրա» փոթորիկն ամենաշատը վնաս է հասցրել Լուիզիանա և Տեխաս նահանգներին, որոնց սահմանակցում է Արքանզասը: Այս երեք նահանգներում փոթորիկի հետևանքով ավելի քան 500 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել։

Ըստ տարբեր գնահատականների՝ փոթորիկի հասցրած վնասը կարող է հասնել միլիարդավոր դոլարների: