Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել. ТАСС

00:40 • 30.08.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 261 038 դեպք է գրանցվել: Ավելի քան 212 301 վարակակիր ապաքինվել է, 4809-ը՝ մահացել: