Ռուսաստանը միակ երկիրն է, որն ակտիվորեն փորձում է ազդել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքների վրա. դեմոկրատ կոնգրեսականներ

03:23 • 30.08.20

Ռուսաստանը, մնացած երկրների համեմատ, ամենաշատն է փորձում ազդել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Նման հայտարարությամբ հանդես են եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը:

«Թափանցիկ լինելու փոխարեն Թրամփի վարչակազմն արդեն փորձել է առաջ քաշել այս հարցում մի քանի երկրի հավասարաչափ հետաքրքրված լինելու կեղծ վարկածը: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի գործողությունները նույնը չեն: Նրանցից միայն Ռուսաստանն է ակտիվ գործողությունների դիմում ԱՄՆ նախագահի սպասվող ընտրությունները տապալելու և այնպիսի արդյունք ապահովելու համար, որն ամենաշատն է համապատասխանում Կրեմլի շահերին»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է դեմոկրատ կոնգրեսականների տարածած համատեղ հայտարարությունում:

Իսկ նման հայտարարության առիթը ԱՄՆ հետախուզական ծառայության տնօրենի այն որոշումն է, որով դադարեցվելու են ԱՄՆ նախագահի ընտրությունների անվտանգության հարցերին վերաբերող և կոնգրեսականների համար կազմակերպվող ճեպազրույցները:

 

Ռուսաստանը միակ երկիրն է, որն ակտիվորեն փորձում է ազդել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքների վրա. դեմոկրատ կոնգրեսականներ