Դաշտավանում բախվել են Lexus GX 470 և ВАЗ 211200 մակնիշների ավտոմեքենաները. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 34-ամյա Արթուր Մաքսուդյանի վարած Lexus GX 470 մակնիշի և 22-ամյա Արծրուն Արոյանի վարած ВАЗ 211200 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:










