Թայվանում 3-ամյա աղջնակը ողջ է մնացել օդապարուկով պատահաբար երկինք բարձրանալուց հետո (տեսանյութ)

20:44 • 30.08.20

Թայվանում երեքամյա աղջիկը հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ օդում է հայտնվել` օդապարուկի ծայրից բռնած:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով կղզու կենտրոնական տեղեկատվական գործակալությանը, որը հրապարակել է կատարվածի տեսանյութը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` Սինչժու հյուսիսարևմտյան քաղաքում անցկացվող օդապարուկների ամենամյա փառատոնի ժամանակ: Երեխան ինչ-որ կերպ խճճվել է օդապարուկի հետևի հատվածում, որը ուժեղ քամու ազդեցությամբ հայտնվել է օդում: Օդապարուկն իրեից ներկայացնում էր երկար նարնջագույն կտոր:

Նշվում է, որ աղջիկը, որի ազգանունը Լին է, 13 կգ էր կշռում: 30 վայրկյան օդում գտնվելուց հետո աղջկան հաջողվել է հանգիստ վայրէջք կատարել: Հանդիսականներն օգնել են նրան անվտանգ իջնել գետնին, այնուհետև տեղափոխել են հիվանդանոց: Նրան ոչինչ չէր եղել, միայն դեմքի և պարանոցի շրջանում կապտուկներ է ստացել:  

Կատարածից հետո որոշում է կայացվել դադարեցնել միջոցառումը: