Թրամփը ԱՄՆ-ում մոլեգնող «Լաուրա» փոթորիկը «հրեշ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Լաուրա» փոթորիկը համեմատել է «հրեշի» հետ:
«Այն շատ արագ մոտեցավ: Նրանք դա փոթորիկ էին համարում, բայց հանկարծ փոթորիկը հրեշի վերածվեց»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը Տեխաս կատարած այցի ժամանակ:
Շաբաթը օրը ԱՄՆ նախագահն այցելել էր փոթորկից տուժած Լուիզիանա նահանգ ու հայտարարել, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պատրաստ է չեղարկել հանրապետական կուսակցության համագումարում իր սպասվող ելույթը:
ԱՄՆ Լուիզիանա և Տեխաս նահանգներում «Լաուրա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի:
Բնական աղետն ամենաշատը վնաս է հասցրել Լուիզիանա և Տեխաս նահանգներին, որոնց սահմանակցում է Արքանզասը: Այս երեք նահանգներում փոթորիկի հետևանքով ավելի քան 500 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել։
Ըստ տարբեր գնահատականների՝ փոթորիկի հասցրած վնասը կարող է հասնել միլիարդավոր դոլարների:










