Չեռնոգորիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

11:23 • 30.08.20

Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) միապալատ խորհրդարանի ընտրությունների համար կիրակի առավոտյան մոտ 1 217 ընտրատեղամաս է բացվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի մոտ 620 000 քաղաքացուց ընտրելու իրավունք ունի 540 000-ը։ 

Հայտնի է, որ երկրի ևս հինգ շրջանում նաև տեղական իշխանության մարմինների ընտրություններ են անցկացվելու:

Նշվում է, որ ծերերը և հիվանդանոցներում գտնվող քաղաքացիները նույնպես ընտրություն կարող են կատարել․ նրանց այցելելու են հանձնաժողովի անդամները։ Ընտրատեղամասերում պարտադիր է դիմակներ կրելը, ձեռքերի և արտաքին մակերեսների ախտահանումը, ինչպես նաև սոցիալական հեռավորություն պահելը։

Խորհրդարանում 81 աթոռի համար պայքարում է 11 կուսակցություն  և կոալիցիա։