Երկրի կողքով սեպտեմբերի 1-ին բազմահարկ շենքի մեծության աստղակերպ կանցնի

11:54 • 30.08.20

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը`ՆԱՍԱ-ն, հայտարարել է, որ Երկիր մոլորակի կողքով սեպտեմբերի 1-ին աստղակերպ կանցնի։ 

Հայտնի է, որ 22-ից 49 մետր չափով աստղակերպը Երկրից 120 հազար կիլոմետր հեռավորության վրա կգտնվի․ երկնային մարմնի անցման արագությունը կազմելու է 8․16 կմ/վայրկյան։ 

Նշվում է, որ աստղակերպը բազմահարկ շենքի չափ կունենա։ Գործակալությունից ընդգծում են, որ աստղակերպը Երկրին չի հարվածի։ 

 

 

 

 

Երկրի կողքով սեպտեմբերի 1-ին բազմահարկ շենքի մեծության աստղակերպ կանցնի