Ձևավորել կամավորական ջոկատ, ընտրել հրամանատար․ Նիկոլ Փաշինյանը քայլերի հաջորդականություն է ներկայացրել

19:21 • 21.10.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր հայտարարել էր Արցախի պաշտպանության համար կամավորագրվելու անհրաժեշտության մասին, ներկայացրել է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։

«Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):

Քայլ 2. Ընտրել հրամանատար:

Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:

Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:

Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:

Քայլ 6. Հաղթել»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նշել էր՝ պետք է մենք հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի:

Նա ընդգծել էր, որ  բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: