Վրաստանում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկի բաժանմունքում
Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում ինքնաձիգով և նռնակով զինված տղամարդը Վրաստանի բանկի բաժանմունքնում պատանդներ Է վերցրել, ինչի մասին հայտնում Է Վրաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը, տեղեկացնում Է rbc.ru-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ չարագործի մոտ պատանդ են ինչպես «Վրաստանի բանկ»-ի բաժանմունքի սպասարկյալներ, այնպես Էլ բանակի աշխատակիցներ:
Տղամարդու առաջադրած պահանջների մասին տեղեկատվություն չկա: Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանության աշխատակիցներ և հատուկ նշանակության ջոկատ:










