Շաբաթ օրվա իմ թողարկմանն անդրադարձել էի Ադրբեջանում Իրանի դեսպանի ոչ հավասարակշռված թվիթին, Երևանում ԻԻՀ դեսպանությունից ինձ հետ կապվեցին և փոխանցեցին, որ դա թյուրիմացություն է. Ա. Գասպարյան

20:02 • 25.10.20

Շաբաթ օրվա իմ թողարկմանն անդրադարձել էի Ադրբեջանում Իրանի դեսպանի ոչ հավասարակշռված ու Իրանի նկատմամբ մեր ընկալումները փոշիացնող թվիթին։ Այս մասին գրառում է կատարել «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Հաղորդումից անմիջապես հետո Երևանում ԻԻՀ դեսպանությունից ինձ հետ կապվեցին, անձամբ դեսպանի անունից  փոխանցեցին, որ դա թյուրիմացություն է, որ Թեհրանի դիրքորոշումը չի արտահայտում։ Դեսպանը պատրաստակամություն հայտնեց հյուրընկալվել ինձ՝ տաղավարում, պարզաբանումներ ներկայացնելու Բաքվում ԻԻՀ պաշտոնակցի թույլ տված սխալ արտահայտության վերաբերյալ։

#Հաղթելու ենք թուրքին ու նրա կովկասյան սորտին։ Պինդ եղեք»,-գրել է նա։

Վերոհիշյալ թողարկումը կարող եք դիտել՝ այստեղ: