Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 5 միլիոն 300 հազարը. RT
Անցած 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր ցուցանիշն ավելացել է ավելի քան 13 հազարով և գերազանցել 5 միլիոն 300 հազարը: Այս մասին հայտնում է RT-ն:
Երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 13 493 դեպք: Այսպիսով, ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 5 394 128:
Նշվում է, որ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 157 134 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է 4 835 915 վարակված անձ:










