Իսրայելը նոյեմբերի 1-ից կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները. RT

04:40 • 26.10.20

Իսրայելի Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը նոյեմբերի 1-ից կսկսի կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտնում է RT-ը:

«Կլինիկական փորձարկումները կսկսվեն կիրակի օրվանից՝ նոյեմբերի 1-ից»,- նշվում է Իսրայելի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հաղորդվում է, որ Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտն ստացել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները պատվաստանյութի ստեղծման աշխատանքների այս փուլի մեկնարկի համար: