Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը գերազանցել է 6400-ը. ТАСС
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացել է 62 մարդ: Այս մասին կիրակի հաղորդել է վարակի շուրջ ստեղծված իրավիճակի հսկողությամբ և մոնիտորինգով զբաղվող օպերատիվ շտաբը:
Ինչպես նշում է ТАСС-ը՝ հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Մոսկվայում մահացել է 62 պացիենտ: Բոլորի մոտ ախտորոշվել է «թոքաբորբ», և ստացվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան»:
Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքում վիրուսից մահացել է 6442 մարդ:










