ԱՊՀ երկրների կառավարությունների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին՝ առցանց ձևաչափով

19:05 • 27.10.20

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձևաչափով՝ պայմանավորված համաճարակային բարդ իրավիճակով: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնի է դարձել ԱՊՀ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի ավարտին, որը կայացել է Մինսկում:

«ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նոյեմբերի 6-ին կքննարկվի ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025 թթ.) իրականացման միջոցառումների ծրագիրը»,- հայտնել է Համագործակցության մարմիններում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչ Նասիրջան Յուսուպովը:

Ավելի վաղ նախատեսվում էր, որ նիստը կկայանա Տաշքենդում, քանի որ Ուզբեկստանն այս տարի նախագահող երկիրն է: