Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 250 հզր դոլար և պատրաստակամություն հայտնել փոխանցել ևս 3․25 մլն դոլար

17:17 • 27.10.20

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Մենք ենք մեր սահմանները» համաշխարհային շարժման մեկնարկից ի վեր հայտնի գործարար և բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը նվիրաբերել է 250.000 ԱՄՆ դոլար գումար իր բազմաթիվ կազմակերպությունների կողմից:

Այսօր պարոն Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25մլն ԱՄՆ դոլար միջոցների համահայկական համախմբման գործին, որից 1 մլն դոլարը կփոխանցվի Հիմնադրամի հաշվեհամարին անմիջապես, իսկ մնացած 2.25 մլն գումարը գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս գումարը, որը կազմում է 3.5 մլն ԱՄՆ դոլար, անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած` անհատները և կազմակերպությունները կատարել են ավելի քան 150մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն աշխարհի 73 երկրներից, ամենախոշոր նվիրատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

ՀԲԸՄ կրկնապատկման ծրագիր             $10,000,000

Էդիլ Հովնանյան                                  $3,000,000

Քրիստին Սիմոն                                   $3,000,000

Սամվել Կարապետյան                          $3,000,000

Լիզա Գիրգորյան                                  $2,000,000

Սուքիասյան ընտանիք                           $1,205,000

Զանգեզուրի կոմբինատ                          $1,205,000

Հիլդա Տիրուհի Բուրմայան                      $1,000,000

Քեթի Քաֆեսճյան Բառադարան                $1,000,000

Հարութ և Սիլվիա Իստամբուլյան              $1,000,000

Քարոլին Մուգար                                    $1,000,000

Գրեգ Թուֆայան                                      $1,000,000

Քիմ Քարդաշյան                                      $1,000,000

Եմենիջյան ընտանիք                                $1,000,000

Ավրորա հիմնադրամ                                $1,000,000

Հայ ավետարանչական ընկերակցություն      $1,000,000     

Սեպտեմբերի 27-ից սկսած` անհատները և կազմակերպությունները կատարել են ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն աշխարհի 73 երկրներից։