Ստեփանակերտում րոպեներ առաջ ավարտվեց տագնապի ազդանշանը. նախնական տվյալներով տուժածներ ու ավերածություններ չկան

04:05 • 29.10.20

Ստեփանակերտում րոպեներ առաջ ավարտվեց տագնապի ազդանշանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ արձակեց։ Նախնական տվյալներով տուժածներ ու ավերածություններ չկան»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնել էր , որ ժամը 02:21-ի սահմանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հնչել են մի քանի պայթյուններ:

Տեղեկատվական շտաբը, հրապարակելով «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի հաղորդագրությունները, նշել էր, որ 02:18-ին Ստեփանակերտում հնչել է մեկ պայթյուն, միացել է օդային տագնապ ազդանշան, ինչին հաջորդել է ևս մի քանի պայթյուն:

«02:18-ին Ստեփանակերտում հնչեց մեկ պայթյուն, միացել է օդային տագնապ ազդանշան։
Ստեփանակերտում ժամը 2:21-ին հնչեցին երկրորդ և երրորդ պայթյունները»:

Րոպեներ անց Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր Ստեփանակերտի՝ նախնական տվյալներով 5 անգամ հրթիռակոծվելու մասին: