Կատալոնական Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ԶՈւ-ի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ՝ կոչ անելով հարգել հրադադարի մասին պայմանավորվածությունները

13:35 • 30.10.20

Կատալոնական Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ՝ կոչ անելով հարգել հրադադարի մասին պայմանավորվածությունները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։