Մալայզիայի նախկին վարչապետը Նիցցայում ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ մուսուլմանները «միլիոնավոր ֆրանսիացիների սպանելու» իրավունք ունեն

17:27 • 30.10.20

Մալայզիայի նախկին վարչապետ Մահաթհիր Մոհամադը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ մուսուլմաններն իրավունք ունեն «սպանել միլիոնավոր ֆրանսիացիների», հաղորդում է greekcitytimes.com-ը։

Մալազիայի նախկին վարչապետի խոսքով՝ «մուսուլմաններն իրավունք ունեն բարկանալ և միլիոնավոր ֆրանսիացիների սպանել անցյալում տեղի ունեցած զանգվածային սպանությունների համար»։

Մալայզիան և Թուրքիան չափազանց սերտ հարաբերություններ ունեն․ նրանց համագործակցությունը տարածվում է նաև ռազմական ոլորտում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։ Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։