Թուրքիան ցնցած երկրաշարժի հետևանքով Իզմիր նահանգում առնվազն 4 մարդ է մահացել, 120-ը տուժել են
Առնվազն 4 մարդ է մահացել, ևս 120-ը վիրավորում են ստացել Թուրքիայի արևմուտքի Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների հարցով կառավարական վարչությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էգեյան ծովում գրանցված երկրաշարժից հետո հավանական ցունամիի վտանգ է հայտարարվել:
Հիշեցնենք, որ Էգեյան ծովում գտնվող Սամոս կղզուց դեպի հյուսիս տեղի ունեցած հզոր երկրաշարժը ցնցել է Հունաստանը և Թուրքիան․երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6,6 բալ:
Երկրաշարժի հետևանքով վնասվել են մի շարք շինություններ, տուժածների մասին դեռևս տեղեկություններ չի հաղորդվել։ Երկրաշարժը զգացվել է նաև Աթենքում։










