ԱՄՆ նախագահական ընտրություններ. առաջատարը Բայդենն է. Թրամփը սպառնում է արդյունքները վիճարկել Գերագույն դատարանում. Սլովենիայի վարչապետը վաղաժամ շնորհավոր է Թրամփին (թարմացվող)
17:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է նախագահի՝ ընտրություններում հաղթելու մասին վաղաժամ հայտարարություններին՝ դրանք անվանելով «անպատասխանատու մեկնաբանություններ», հաղորդում է SkyNews-ը։
Բոլթոնի խոսքով՝ մինչ ձայների վերջնական հաշվարկը հաղթանակի մասին խոսելով «նախագահն անպատասխանատու մեկնաբանություններ է արել»։ Նա նաև հավելել է, որ «դա խայտառակություն է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։
16:13
Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիայի համար առավել նախընտրելի կլինի, եթե Դոնալդ Թարմփը վերընտրվի նախագահական ընտրություններում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Հարց, որն ինձ հետաքրքրում է․ Ֆրանսիայի, նրա շահերի համար ավելի լավ է Դոնալդ Թրամփի՞ վերընտրումը, թե՞ Ջո Բայդենի հաղթանակը։ Կարծում եմ՝ Ֆրանսիայի համար ավելի լավ է Դոնալդ Թրամփի ընտրվելը, քանի որ Թրամփ ասելով՝ հասկանում ենք ազգերի վերադարձ, վայրի գլոբալիազացիայի դադարեցում, կարգավորումների թուլացում, սահմանների վերացում, որը, կարծում եմ, վնասում է ազգերին»,- նշել է նա CNews հեռուստաալիքի եթերում։
15:53
Թրամփը Նևադա նահանգում ընտրությունների 86% ձայների հաշվարկից հետո զգալիորեն կրճատել է ձայների տարբերությունը իր մրցակից Ջո Բայդենից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Առաջատարը Բայդենն է՝ 49,3% ձայներով, Թրամփն այժմ հավաքել է ձայների 48,7%: Քվեաթերթիկների 51%-ը հաշվելուց հետո Բայդենի առավելությունը 5%-ից ավելի էր:
Նահանգը հաղթող թեկնածուին ընտրիչների 6 ձայն կտա:
15:00
Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում ընտրությունների ելքը դեռևս հայտնի չէ, գործող նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Միանգամայն պարզ է, որ ամերիկացի ժողովուրդը Դոնալդ Թրամփին և Մայք Փենսին (փոխնախագահի թեկնածու) ընտրել է ևս չորս տարով։ Որքան շատ են ԶԼՄ-ները ձգձգում ու մերժում փաստերը, այնքան ավելի մեծ կլինի ԱՄՆ նախագահի վերջնական հաղթանակը։ Շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը ԱՄՆ ամբողջ տարածքում գերազանց արդյունքների կապակցությամբ», - Twitter-ում գրել է Սլովենիայի վարչապետը:
Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որը կարող է ևս մի քանի օր տևել։
14:57
Ֆլորիդայի Օրինջ շրջանի տեղամասերից մեկում, ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 100% -ը, հայտնում է ընտրությունների վերահսկման տեղի վարչությունը:
«Եթե մեր կայքում հետևել եք ընտրողների գրանցման էջին, ապա գուցե նկատել եք, որ թիվ 538 ընտրատեղամասում ընտրողների մասնակցությունը գերազանցում է 102 -ը: Գրանցման վերջնաժամկետին (հոկտեմբերի 6) թիվ 538 ընտրատեղամասում գրանցվել է 754 ընտրող»,-ասված է մեկնաբանության մեջ:
14:42
ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում մեկնաբանել են գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին հայտարարությունները, գրում է Associated press-ը։
Քվեարկության արդյունքների ամփոփումը չի դադարի, հակառակ պետության գործող ղեկավարի կոչերին, հայտնել է Բայդենի նախընտրական արշավի ղեկավար Ջեն Օ'Մելլի-Դիլոնը:
«Հաշվարկը շարունակվելու է, քանի դեռ յուրաքանչյուր ձայն չի հաշվարկվել։ Թրամփի հայտարարությունները վրդովեցուցիչ են, քանի որ դա ԱՄՆ քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները խլելու բացահայտ փորձ է։ Սա աննախադեպ երևույթ է, քանի որ մեր պատմության մեջ երբեք ԱՄՆ նախագահը չի փորձել ամերիկացուն զրկել համազգային ընտրություններում ձայնի իրավունքից»,-ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ ընտրությունների ելքը պետք է որոշեն ոչ թե Թրամփը կամ Բայդենը, այլ ամերիկացիները։
«Ժողովրդավարական գործընթացը պետք է և կշարունակվի մինչև վերջ։ Եթե նախագահը քվեների պատշաճ հաշվառմանը խանգարելու համար կյանքի կոչի դատարան դիմելու իր սպառնալիքը, մենք ունենք իրավաբանների թիմեր, որնք կդիմակայեն այդ ջանքերին: Եվ նրանք կհաղթեն»,- հավելել է Ջեն Օ'Մելլի-Դիլոնը:
14:36
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Վիսկոնսին նահանգում առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից: Ձայների 95%-ի հաշվարկից հետո Բայդենը ստացել է 49,4%, իսկ Թրամփը 49,1%, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Միևնույն ժամանակ Թրամփը դեմոկրատ մրցակցին գերազանցում է Փենսիլվանիա, Միչիգան, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում:
13:53
Թեհրանին հետաքրքրում է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե այն, թե ով կլինի հաղթողն այս ընտրություններում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:
13:50
ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին ստեղծվում է պայթյունավտանգ իրադրություն. երկրում կարող է սահմանադրական ճգնաժամ սկսվել: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերը:
13:47
Եվրամիությունը սպասում է նախագահական ընտրությունների արդյունքներին և պատրաստակամ է ընդհանուր արժեքների և պատմության հիմքով կայուն տրանսատլանտյան գործընկերություն կառուցել ԱՄՆ-ի հետ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
13:27
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում առաջատարն է վեց նահանգներից հինգում, որտեղ դեռևս ձայները վերջնական չեն հաշվարկվել, գրում է ria.ru-ն։
Այդ նահանգներում ընտրությունների նախնական արդյունքները հետևյալ տեսքն ունեն
Փենսիլվանիայում քվեաթերթիկների 64 տոկոսի հաշվարկից հետո Թրամփը ստացել է ընտրողների ձայների 56,1%-ը (20 ընտրիչ),
Միչիգանում քվեաթերթիկների 71%-ի հաշվարկից հետո՝ 53,4%-ը (16 ընտրիչ),
Հյուսիսային Կարոլինայում քվեաթերթիկների 94%-ի հաշվարկից հետո՝ 50,1%-ը (15 ընտրիչ),
Ջորջիայում քվեաթերթիկների 80%-ի հաշվարկից հետո՝ 56%-ը (16 ընտրիչ),
Վիսկոնսինում քվեաթերթիկների 91% -ի հաշվարկից հետո՝ 51.3%-ը (10 ընտրիչ)։
Պետության ղեկավարը դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենից նաև առաջ է անցել Մեն նահանգի շրջաններից մեկում (մեկ ընտրիչ):
Բայդենն, իր հերթին, նախնական տվյալներով՝ առաջատարն է Նևադայում (վեց ընտրիչ): Նա քվեաթերթիկների մոտ երկու երրորդի հաշվարկից հետո ստացել է ձայների 50,3 տոկոսը։
Նշենք, որ Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 67 439 810 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65 601 708)
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:
13:21
Ամերիկյան Associated Press գործակալությունը հաստատել է Fox News հեռուստաալիքի կանխատեսումը, համաձայն որի՝ ԱՄՆ Արիզոնա նահանգում հաղթող է ճանաչվել նախագահի թեկնածու Ջո Բայդենը։
Մինչ այդ Fox News-ը միակ ալիքն էր, որը վստահորեն հատարարում էր, որ դեմոկրատ թեկնածուն նշված նահանգում առաջ է անցնելու Թրամփից։
Արիզոնան մինչ այժմ ներառվում է այն ոչ մեծ թվով «տատանվող» նահանգների շարքում, որտեղ մինչև այժ հստակություն չկա, թե հաղթանակը որ կուսակցությանը և որ թեկնածուին կպատկանի։
Արիզոնայում տասնմեկ ընտրիչներն իրենց ձայնը տվել են Բայդենին:
Հայտնի է, որ վերջին տասնամյակում այս նահանգի բնակիչները գրեթե միշտ աջակցել են Հանարապետական կուսակցության թեկնածուներին։ Վերջին բացառությունը եղել է միայն 1996 թվականին, երբ Արիզոնայում քվեարկել են Բիլ Քլինտոնի օգտին։
12:46
ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքի բնակիչները ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ի ընտրությունների գիշերը՝ փորձելով փակել քաղաքի մի շարք ճանապարհներ: Ինչպես հաղորդում է տեղական ոստիկանությունը, ութ ցուցարար ձերբակալվել է:
«Այսօր հետիոտներին խոչընդոտելու, երթևեկությանը խանգարելու, սպայի վրա հարձակման, և հանցավոր վնաս հասցնելու համար ձերբակալվել է 8 մարդ»,- ասված է Սիեթլի ոստիկանության Twitter-ի էջում:
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքում երկու ցույցեր են տեղի ունեցել, որոնցից մեկի մասնակիցները սկսել են երթևեկելի հատվածում պատնեշ կառուցել։
Ցույցեր են տեղի ունեցել նաև Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
12:42
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում ինքը հաղթել է այն նահանգներում, որտեղ չէր ակնկալում, որ կհաղթի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք հաղթել ենք այն նահանգներում, որտեղ չէինք սպասում, որ կհաղթենք: Մենք հաղթել ենք Ֆլորիդայում, և հաղթել ենք առավելությամբ: Մենք հաղթել ենք Օհայոյի պես մեծ նահանգում, Տեխասում: Ակնհայտ է, որ հաղթել ենք նաև Ջորջիայում: Նրանք մեզ չեն հասնի: Հաղթել ենք նաև Հյուսիսային Կարոլինայում»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
12:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհիմն հայտարարություն է արել այն մասին, որ նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել և սա այն դեպքում, որ երկրում դեռևս շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը, գրում է The Guardian պարբերականը։
«Սա կեղծիք է ամերիկյան հասարակության նկատմամբ։ Սա խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտարարել է նախագահը Սպիտակ տանը։
«Պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում։ Եթե անկեղծ՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում»,- հավելել է Թրամփը։
Աղբյուրը մանրամասնում է, որ գործող նախագահը այս պահի դրությամբ դեռևս չի վերընտրվել, սակայն նա խոստացել է քվեարկության արդյունքների հարցով երկրի Գերագույն դատարան դիմել։
«ԱՄՆ Գերագույն դատարան ենք դիմելու։ Ցանկանում ենք, որ բոլոր քվեարկություններն ավարտվեն»,- նշել է նախագահը։
Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որ կարող է ևս մի քանի օր տևել։
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 236, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:
12:00
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 236, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:
11:56
Բրիտանական բուքմեյքերներն ԱՄՆ նախագահական ընտրություններում կանխատեսում են գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը, այնինչ մինչ ձայների հաշվարկը սկսվելը նրանք կանխատեսել էին դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
William Hill բուքմեյքերական գրասենյակում Թրամփի հաղթանակի հավանականությունը 1/2-ն է (այսինքն ՝ յուրաքանչյուր խաղադրույքի դիմաց ստացված 2 ֆունտ ստեռլինգի դիմաց միայն 1 ֆունտ շահում), մինչդեռ ընտրությունների գիշերը գործակիցը 6/4-ն էր:
Բայդենի օգտին խաղադրույքները կատարվում են 13/8 գործակցով, այնինչ նախորդ օրը գործակիցը 8/15 էր:
Նույն պատկերն է նաև այլ բուքմեյքերական ընկերությունների պարագայում:
Bet365-ում Թրամփի հաղթանակը գնահատվում է 8/13 գործակցով, Բայդենինը` 13/10, Betfair-ում` համապատասխանաբար 4/6 և 4/5:
Թրամփի կողմից ընտրիչների անհրաժեշտ 270-ից ավելի ձայները ստանալու միջին գործակիցը 20/21 է, Բայդենինը` 6/4:
Բուքմեյքերական գրասենյակները նաև կարծում են, որ հաղթողի անունը, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի չորեքշաբթի օրը (միջինը 11/10):
11:30
ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակում, սակայն ժամանակ կպահանջվի քվեաթերթիկների հաշվարկի համար: Այս մասին նա հայտարարել է Դելավեր նահանգում ելույթի ժամանակ, գրում է Washington Post-ը։
«Մենք կարծում ենք, որ այս ընտրություններում հաղթելու ճանապարհին ենք, բայց պետք է սպասել։ Մենք գիտեինք այս մասին, քանի որ աննախադեպ արտահերթ քվեարկություն և փոստով քվեարկություն կար, դրանք հաշվարկելու համար ժամանակ կպահանջի։ Մենք պետք է համբերատար լինենք, քանի դեռ չի ավարտվել ձայների հաշվարկի դժվարին աշխատանքը»,- ասել է նա։
Բայդենը հավելել է, որ «ամեն ինչ պարզ չի լինի այնքան ժամանակ, մինչև հաշվի չառնվի յուրաքանչյուր ձայն, չհաշվարկվի յուրաքանչյուր քվեաթերթիկ»։
Իր Twitter-ի էջում քաղաքական գործիչը նույնպես վստահություն է հայտնել իր հաղթանակի նկատմամբ՝ գրելով․ «Մենք գոհ ենք ներկա իրավիճակից»։
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ առայժմ ընտրություններում առաջատարը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն է. նա ստացել է ընտրիչների 238 ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։
10:55
ԱՄՆ-ում ավարտվել է համընդհանուր ընտրությունների քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 20:00-ին (չորեքշաբթի`Երևանի ժամանակով 10:00-ին) փակվել է մոտ 300 մարդկանցով բնակեցված Ալեուտյան կղզիների Ադյակ գյուղի ընտրատեղամասը, որը ԱՄՆ-ի ամենաարևմտյան բնակավայրն է:
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը ստացել է 224, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ընտրիչի ձայն. մինչդեռ հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն:
Associated Press գործակալության նախնական հաշվարկների համաձայն Երևանի ժամանակով 09:45-ին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ընդհանուր առմամբ ստացել է 61,957,940 ձայն (49,8%), իսկ նրա մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը ՝ 60,461,523 ձայն (48,6%):
10:43
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին:
«Ես հայտարարությամբ հանդես կգամ այս գիշեր: Մեծ հաղթանակ»,- Twitter-ում գրել է նա։
Ընդ որում, Թրամփի խոսքով՝ դեմոկրատները փորձում են գողանալ իր հաղթանակը։
«Մենք երբեք թույլ չենք տա նրանց անել դա»,-հավելել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ ընտրատեղամասերի փակումից հետո ձայները չեն կարող հաշվարկվել։
10:21
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 238 ընտրիչի ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն: Այս են վկայում foxnews.com-ի տվյալները:
09:44
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 61,356,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (60,073,265)։
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 223 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 174 ձայն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը, քվեարկության արդյունքներով առաջատար է Կալիֆոռնիա (55 ընտրիչ), Վաշինգտոն (12 ընտրիչ) և Օրեգոն (7 ընտրիչ) նահանգներում։
Միչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփը Նեբրասկա նահանգում հաղթել է ընտրիչների բոլոր հինգ ձայները:
06:58
Թրամփն ընտրիչների թվով առայժմ զիջում է Բայդենին, բայց դեռ դժվար է ասել, թե ով կհաղթի:
Երկու թեկնածուներից որեւէ մեկը դեռ չի ստացել ընտրիչների այնքան ձայն, որը բավական կլինի հստակ կանխորոշելու ընտրությունների վերջնական արդյունքները:
РИА Новости-ն ներկայացնում է առանցքային կարևորություն ունեցող նահանգներից ստացված տվյալները.
Տեխաս (38 ընտրիչ) - Թրամփ՝ 50.4%, Բայդեն՝ 48.3%, հարվարկվել է քվեների 67%-ը,
Ֆլորիդա (29 ընտրիչ) - Թրամփ՝ 51.3%, Բայդեն՝ 47.8%, հարվարկվել է քվեների 91%-ը,
Ջորջիա (16 ընտրիչ) - Թրամփ՝ 56.2%, Բայդեն՝ 42.6%, հարվարկվել է քվեների 51%-ը,
Հս. Կարոլինա (15 ընտրիչ) - Թրամփ՝ 49.3%, Բայդեն՝ 49.5%, հարվարկվել է քվեների 87%-ը,
Օհայո (18 ընտրիչ) - Թրամփ՝ 50.5%, Բայդեն՝ 48.1%, հարվարկվել է քվեների 74%-ը:
6:14
Ըստ Fox News-ի տվյալների՝ Թրամփը, թեև ստացած քվեների ընդհանուր թվով առաջատար լինելուն, զիջում է Բայդենին ընտրիչների քանակով: Այս պահին ԱՄՆ գործող նախագահը 94 ընտրիչի ձայն ունի, Բայդենը՝ 129:
6:03
Թրամփի օգտին այս պահի դրությամբ քվեարկել է ընտրողների 50.6%-ը, իսկ Բայդենին օգտին՝ 48.1%-ը: Ընտրությունների վերջնական արդյունքների տեսանկյունից, սակայն, առաջատարը Բայդենն է, քանի որ այս պահի դրությամբ նա ունի ընտրիչի 119 ձայն, Թրամփը՝ 92, իսկ նախագահն ընտրվելու է ընտրիչների ձայներով՝ 270 քվեով:
05:43
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը թեւ ձայների 48.6%-ով զիջում է, բայց առաջ է անցել Թրամփից ընտրիչների թվով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Fox News-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը ստացել է ընտրիչի 91 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ձայների 50.2%-ով՝ ընտրիչի 73 ձայն:
05:06
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների համար որոշիչ են լինելու այն նահանգները, որոնք ամենաշատ թվով ընտրիչներ ունեն և դասվում են «տատանվող» նահանգների շարքում:
Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն Ֆլորիդան, Տեխասը, Ջորջիան, Հյուսիսային Կարոլինան, նաև՝ Փենսիլվանիան, Միչիգանը, Վիսկոնսին, Մինեսոտան, Նևադան, Այովան:
Առավել վճռորոշ ազդեցություն կունենան Ֆլորիդայի քվեարկության արդյունքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կանխատեսումների համաձայն՝ եթե Ջո Բայդենը հաղթանակ տանի Ֆլորիդայում (29 ընտրիչ)և հարևան Ջորջիայում (16 ընտրիչ), ապա գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթելու և վեընտրվելու շանս այլևս չի ունենա:
Սրանով է նաև պայմանավորված, որ հենց Ֆլորիդայում Թրամփի և Բայդենի միջև թեժ է մրցապայքարը՝ ցուցանիշներն ամեն պահի են փոփոխվում:
4:27
Թրամփը հաղթել է Կենտուկի (8 ընտրիչ) և Ինդիանա (11 ընտրիչ) նահանգներում, որտեղ ավանդաբար հանրապետականներն են առավելության հասնում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox News-ի հրապարակած տվյալներին:
ԱՄՆ գործող նախագահը, ձայների հաշվարկի 54%-ի արդյունքներով, այս պահին 48.5%-50.8% ձայների հարաբերակցությամբ զիջում է Ջո Բայդենին Ֆլորիդայում, որն առանցքային նահանգներից է:
Բայդենն առաջ է անցել նաև Ջորջիայում:
3:41
Ձայների 8%-ի հաշվարկի արդյունքում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը Կենտուկի նահանգում առաջ է անցել:
3:26
Քվեաթերթիկների 1%-ի մշակման արդյունքներով՝ Թրամփը հաղթում է Ինդիանայում (67%), Կենտուկիում (68%), ինչպես նաև՝ դեմոկրատների նահանգ համարվող Նյու Հեմփշիրում, որտեղ ընտրատեղամասերը դեռ բաց են:
03:15
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է Ինդիանա և Կենտուկի նահանգներում:
Fow News-ի փոխանցմամբ՝ Թրամփը Ինդիանայում, ինչպես սպասելի էր, հաղթում է՝ ձայների 72%-ով, Բայդենի օգտին քվեարկել է նահանգի ընտրողների 26%-ը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրավունք 15:32 • 13/11 Բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք ստանալու, տալու դեպքեր Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար
-
Իրադարձային 22:37 • 13/11 Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները. ֆրանսիացի նախարար Ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP 28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:
-
Քաղաքականություն 16:34 • 13/11 Երկու լավ նորություն ունեմ՝ հաջորդ խորհրդարանում դուք չեք լինելու, և այսօրվա իշխանությունը՝ ավելի բարձր ձայներով, կրկին դառնալու է իշխանություն. Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Տիկին Խամոյանը Մոնթեի անունն էր տալիս: Հիշեցի, երբ քաղաքապետարանում ավագանու անդամ էինք, մինչև մեր խմբակցությունով, կռվով կարողացանք համոզել, որ փողոց նանվանակոչեն Մոնթեի անունով, հոգիներս դուրս եկավ:
-
Քաղաքականություն 16:49 • 13/11 Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասը, ներթափանցել այնտեղ՝ դուրս մղելով ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 12:52 • 13/11 ՌԴ-ն թևավոր, բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Կիևին (լուսանկարներ) Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում մայրաքաղաքում պայթյունների լսվելու և հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվ աշխատանքի մասին, գրում է kyivindependent.com կայքը:
-
Իրավունք 15:32 • 13/11 Բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք ստանալու, տալու դեպքեր Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար
-
Իրադարձային 22:37 • 13/11 Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները. ֆրանսիացի նախարար Ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP 28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:
-
Քաղաքականություն 10:27 • 13/11 Մասկը և Ռամասվամին՝ Կառավարության արդյունավետության վարչության ղեկավարներ, Fox News-ի հաղորդավարը՝ Պենտագոնի ղեկավար. Թրամփը նոր որոշումներ է կայացրել «Միասին այս երկու հրաշալի ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ քանդելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը, անիմաստ ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
Տնտեսություն
-
18:49 • 13.11.24 Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի
-
16:35 • 13.11.24 ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Իրադարձային
-
12:32 • 14.11.24 ԱՄՆ-ում բազմազավակ հայրը կեղծել է իր մահն ու այլ երկիր փախել
Ժամանց
-
09:32 • 13.11.24 Ռոնալդինյոն ժամանել է Բաքու
-
15:39 • 12.11.24 Ռաֆինյան ոսկե iPhone է նվիրել Յամալին