Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ի հիշատակ Ռիտա Սարգսյանի, կատարել է նվիրաբերություն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

03:22 • 24.11.20

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից, ի հիշատակ Ռիտա Սարգսյանի, կատարվել է նվիրաբերություն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Թող Աստված լույսի մեջ պահի տիկին Սարգսյանի հոգին»,- նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը: