ՔՊ-ն պարզապես գործում է Ադրբեջանի շահերով. քաղաքացիներն ակցիա իրականացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց էին հավաքվել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հրաժարականը:
«Պահանջը շատ հստակ է և մեկն է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է որոշի, ով այս պահին կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքին, նա գործում է հակադիր ՀՀ շահերին: Քաղաքացիական պայմանագիրը պարզապես գործում է Ադրբեջանի Հանրապետության շահերով: Յուրաքանչյուր մարդ, ով այս պահին շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, կրելու է դավաճանության պատասխանատվությունը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ոստիկանությունն ակցիայի մասնակցիներին հորդորեց դադարեցնել հավաքը և տարածքը լքել՝ նշելով, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքներ իրականացնել:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն աջակցում Նիկոլ Փաշինյանին, նաև ուղերձ հղեցին այն մասին, որ նրանք, ովքեր աջակցում են այս իշխանություններին, հավասարապես պատասխանատու են դավաճանության համար։ Այնուհետև ակցիան ավարտվեց։










