Բեռլինում տղամարդը փորձել է մեքենայով վնասել դեպի Մերկելի գրասենյակ տանող դարպասները

15:10 • 25.11.20

Բեռլինում անհայտ անձը փորձել է մարդատար մեքենայով վնասել դեպի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակ տանող դարպասները։

Ինչպես հաղորդում է EADaily-ն, միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 25-ին։

Ականատեսների նկարահանած կադրերում երևում է, որ մեքենայի վրա եղել է «Ihr verdammten Kinder und alte Menschen-Mörder» («Դուք երեխաների ու ծերերի անիծյալ մարդասպան եք») գրությունը։

Հրապարակված լուսանկարներում երևում են կանցլերի գրասենյակի դարպասների մոտի վնասված երկաթյա արգելապատնեշները։

Ոստիկանությունում կարծում են, որ միջադեպը կապված է կարանտինային միջոցներին դեմ հանդիսացողներից մեկի քաղաքական ակցիայի հետ։ Մեքենայի ղեկին միջին տարիքի տղամարդ է եղել։