«ԼՂ-ում վարձկանների ներկայության հարցը գտնվում է Ռուսաստանի մշտական վերահսկողության տակ». Զախարովա (տեսանյութ)

19:24 • 27.11.20

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վարձկանների ներկայության հարցով զբաղվում են ռազմական մասնագետները:

Ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ «ռազմական մասնագետների յուրաքանչյուր քայլը հրապարակային մեկնաբանության ենթակա չէ»:

«Ես կարող եմ վստահեցնել, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում հակամարտության կողմերի հետ, և դա իրաանացվում է այն փորձագետների կողմից, որոնք կա՛մ տվյալներ ունեն, կա՛մ այդ հարցի լուծմանը մասնակցելու հնարավորություններ», - հավելել է Զախարովան:

Նրա խոսքով ՝ ԼՂ-ում վարձկանների ներկայության հարցը գտնվում է Ռուսաստանի «մշտական վերահսկողության տակ»: