ՀՊԼ. Արարատը ոչ-ոքի կորզեց Նոայի դեմ խաղում (տեսանյութ)

20:17 • 27.11.20

Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում «Արարատը», Հանրապետական մարզադաշտում, ընդունել էր «Նոային»:

Առաջին խաղակեսում հյուրերը բացեցին հաշիվը: 21-րդ րոպեին, գեղեցիկ գրոհի արդյունքում, հաշիվը բացեց Արտյոմ Սիմոնյանը: 83-րդ րոպեին, գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում, Ուրոշ Նենադովիչը հավասարեցրեց հաշիվը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

Այս խաղից հետո «Արարատը» 14 միավորով երկրորդն է, իսկ «Նոան» 12 միավորով 5-րդն է: