Դելիի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար (լուսանկարներ)

13:11 • 27.11.20

Հնդկաստանում Դելիի մայրաքաղաքային տարածքի ոստիկանությունը նահանգի սահմանի վրա արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Indian Express-ը:

Ոստիկանությունը նաև բողոքի մասնակիցներին հայտարարել Է, որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Դելիում արգելված են բոլոր հանրահավաքներն ու մարդկանց կուտակումները:

«COVID-19-ի պատճառով արձակվել են հրահանգներ, որոնցով չեն թույլատրվում քաղաքական հավաքույթները, իսկ ֆերմերների պահանջը մերժվել Է: Եթե նրանք, այնուամենայնիվ, փորձ անեն, մենք սահմանին անձնակազմ ենք տեղաբաշխել, որպեսզի նրանց թույլ չտանք մտնել երկրի մայրաքաղաք»,-ասել Է Դելիի ոստիկանության կոմիսար Ս.Ն. Շրիվաստավան:

Երկօրյա բողոքը կազմակերպել Էին ֆերմերների միավորումները, որոնք հանդես են գալիս գյուղատնտեսության բնագավառում նոր օրենքների դեմ:

Նոր օրինագծի համաձայն՝ ֆերմերները կկարողանան իրենք ապագա բերքի վաճառքի պարտավորագրեր կնքել ագրարային ընկերությունների հետ՝ վաղօրոք համաձայնեցված գնով, նաև ֆերմերներին թույլ Է տրվում իրենց արտադրանքը վաճառել պետական շուկաների սահմաններից դուրս:

Ընդդիմության և խոշոր ֆերմերական կազմակերպությունների առաջնորդները պնդում են, որ այդ օրինագծերը կասեցնում են երաշխավորված գներով հացահատիկի գնման ներկայում գոյություն ունեցող համակարգը և հանգեցնում խոշոր կորպորացիաների կողմից ֆերմերական տնտեսությունների կլանման:

Delhi Chalo' protest: Farmers brave water cannons, tear gas as they inch  towards national capital | India News – India TVFarmers protest in Delhi for farm loan waivers, fair prices for cropsFarmers' protest rally in Delhi: Kisan rally blocked at borderFarmer protest: Centre accepts seven demands but protests to continueFarmers march to Delhi | updates - The Hindu