Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանն իր հերթական լայվերից մեկում կհրապարակի, թե Սոթքի՝ Հաաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի հանքավայրից քանի՞ տոկոսն է մնալու թուրքին․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը այցելել էին Սոթքի ոսկու հանքի տարածք՝ ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։
Հանքից վերադառնալուց հետո Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Մենք հիմա կգնանք կորպուսի հրամանատարի մոտ և քարտեզներով կհասկանանք՝ հայրենիքի վերջին գիծը որ հատվածում է լինելու։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը իր հերթական լայվերից մեկում կհրապարակի, թե Սոթքի՝ Հաաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի հանքավայրից քանի՞տոկոսն է մնալու թուրքին։ Մենք ցանկանում էին տեսնել սահմանը ի՞նչ վիճակում է, ապահով է թե ոչ, տեսնել դարպասները, որ քանդել են ինչքա՞ն են առաջ եկել»։
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների նշեց, որ հանքի որոշակի հատված զբաղեցնում է ադրբեջանական զինուժը։
«Հայկական զինուժը պաշտպանում է սահմանները և մենք անվտանգ ենք, կարող ենք հանգիստ լինել։ Հանքի փոքր հատվածն է գտնում ադրբեջանցների տարածում, իսկ հանքի շահագործման հատվածները՝ տեխնիկան, Հայաստանի կողմում է։ Հանքը Ռուսաստանի կապիտալն է և նա ավելի շատ է շահագրգռված, որ հանքը շահագործվի, քան մենք։ Հանքը գործելու է, պետք է այդ առումով հանգիստ լինենք»,- նշեց նա։
Պատգամավորները նշեցին, որ հանքում հանդիպել են ադրբեջանական զինուժին, որոնք պահպանում էին սահմանագիծը։










