1 օրում՝ ավելի քան 27 000 նոր դեպք. ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թվի նոր հակառեկորդ է գրանցվել

13:41 • 27.11.20

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 27 000-ը (27 543). երկրում համավարակի սկզբից ընդհանուր գրանցվել է վարակման 2 215 533 դեպք, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորրոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի հայտարարությանը: 

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 27 543 հաստատված դեպք, այդ թվում՝ 6241 (22,6%) ակտիվ դեպք առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը մանրամասնում է նաև, որ հիվանդության ցուցանիշի աճը կազմում է 1,3%: