Թբիլիսիում զինված տղամարդը բանկի մասնաճյուղ է թալանել և դիմել փախուստի

15:18 • 27.11.20

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում զինված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկը թալանել այն, այնուհետև` թաքնվել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին:

«Մասնաճյուղում եղած ականատեսներից մեկն ասել է, որ դիմակավորված և զինված տղամարդը ներխուժել է շենք և սպառնալիքներով գումար է պահանջել դրամարկղի աշխատողից: Դրամարկղավարը նրան տվել է գումարը, որից հետո տղամարդը կարողացել է փախչել»,-տեղեկացնում է հեռուստաալիքը:

Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները, իրավապահները սկսել են քննչական միջոցառումներ: Դեռևս  հայտնի չէ, թե որքան գումար է գանձապահը տվել հանցագործին: