Ես սենց ոստիկան չեմ տեսել, ասում են՝ արդեն հավաքվել եք, կարո՞ղ է այսօր գնաք Օպերա՝ ակցիայի. Արմեն Գրիգորյանը՝ գերիների, անհետ կորած զինծառայողների հարցերով ակցիային
Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների ակցիայի ժամանակ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանն առաջարկեց գերիների, անհետ կորածների, չվերադարձած զինծառայողների նկարներով վաղը հավաքվել Օպերայի մոտ՝ Ազատության հրապարակում, և շրջել Երևանով, այցելել դեսպանատներ, ինչին համաձայնվեց հավաքված ժողովուրդը:
Արմեն Գրիգորյանը դիմեց տեղում գտնվող ոստիկաններին՝ հարցնելով՝ արդյոք դեմ չեն լինի ակցիային, ոստիկանները պատասխանեցին, որ կողմ են:
Մի փոքր ուշ ոստիկանները մոտեցան Արմեն Գրիգորյանին և առաջարկեցին այսօր շրջել: «Ես սենց ոստիկան չեմ տեսել, ասում են՝ արդեն հավաքվել եք, կարո՞ղ է այսօր գնաք»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ առնվազն մեկ օր պետք է տեխնիկական հարցերը լուծվելու ու ակցիաներն իրականացնելու համար։
Նշենք, որ որոշվեց ակցիան իրականացնել կիրակի, ժամը՝ 12:00-ին, ապա նման ակցիաները դարձնել պարբերաբար ու այնքան անել, մինչև կազմակերպվի գերիների ու զոհերի մարմինների վերադարձը։










