Աֆրոամերիկացուն ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու կադրերն անթույլատրելի են, դրանք ամոթալի են Ֆրանսիայի համար. Մակրոն

03:52 • 28.11.20

Աֆրոամերիկացի երաժշտական պրոդյուսեր Միշել Զեկլերին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելը ցուցադրող տեսանյութը «ամոթալի» է Ֆրանսիայի համար: Այս մասին Известия-ի հաղորդմամբ՝ գրել է երկրի նախագահ Էմմանուել Մակրոնը:

«Միշել Զեկլերի ծեծի կադրերը, որոնք մենք տեսանք, անթույլատրելի են: Դրանք խայտառակում են մեզ: Ֆրանսիան երբեք չպետք է դիմի բռնության կամ դաժանության, որտեղից էլ որ դրանք բխեն: Ֆրանսիան երբեք չպիտի թողնի ատելությանը և ռասիզմին ծաղկել»,- գրել է նախագահը ֆեյսբուքյան իր էջում:

Մակրոնը նաև կառավարությանը խնդրել է անհապաղ առաջարկներ պատրաստել, որոնք թույլ կտան վերահաստատել ֆրանսիացիների և նրանց միջև վստահությունը, ովքեր պաշտպանում են վերջիններիս պաշտպանում են, ինչպես նաև կլինեն ավելի արդյունավետ ռասայական խտրականության դեմ պայքարում:

Ուրբաթ ֆրանսիական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանության ծառայողները ծեծի ենթարկում Զեկլերին: Տղամարդը փողոցն անցնում էր առանց դիմակի, ինչը խախտում էր երկրում ձեռնարկված հակահամաճարակային կանոնները: Երբ նա տեսել է ոստիկանական մեքենան, որոշել է թաքնվել իր ստուդիայում:

Իրավապահները հետապնդել են տղամարդուն, ապա սկսել ծեծել նրան և վիրավորել, ընդ որում, իրենց խոսքերը պարունակել են ռասիստական բնույթի բառեր: Ավելի ուշ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը, չսպասելով հետաքննության ավարտին, կոչ է արել աշխատանքից ազատել ոստիկաններին: