Փարիզում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել (տեսանյութեր)
Փարիզում անկարգություններ են սկսվել «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ցույցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, խաղաղ ցույցի մեկնարկից կես ժամ անց ցուցարարներին բազմահազարանոց սևազգեստ մարդիկ են միացել: Նա նրանք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ոստիկանության հասցեին, այնուհետև սկսել են շշեր և հրավառուկներ նետել ուժայինների ուղղությամբ:
Կարգուկանոնը խախտողները ավտոմեքենա են հրդեհել, ինչպես նաև աղբամաններ և հեծանիվներ: Դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայության մի քանի հաշվարկ:
Հիշեցնենք, որ հանուն ԶԼՄ-ների ազատության խաղաղ երթը մեկնարկել էր 14:00-ին (երևանյան 17:00) Բաստիլի հրապարակից:
Բողոքի ակցիայի համար պատճառ է դարձել «Գլոբալ անվտանգության մասին» օրենքը, որը երկրի Ազգային ժողովն ընդունել է այս շաբաթ: Օրենքի 24-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ոստիկանի կամ ժանդարմի «դեմքի պատկերի կամ նույնականացման այլ տարրի՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով տարածման համար»: Այս կանոնի խախտման համար սպառնում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Cientos de personas se enfrentan a la policía en el centro de París por la ley de seguridad global y por el ataque de gendarmes a un hombre negro la semana pasada pic.twitter.com/YzOZsefEIj
— 6w (@6w_es) November 28, 2020










