Ես այն սթափ համոզմունքն ունեցող մարդկանցից եմ, որ կապիտուլյացիայի ենթարկած իշխանությունը պետք է հեռանա. Լուիզա Ղամբարյան (տեսանյութ)
Ես բոլոր այն սթափ համոզմունքն ունեցող մարդկանցից եմ, որ կապիտուլյացիայի ենթարկած իշխանությունը պետք է հեռանա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
Նա ներկա էր մտավորականների հանրահավաքին, որտեղ պահանջում էին գերիների և անհետ կործ զինծառայողների վերադարձը: Լուիզա Ղամբարյանը նշեց, որ իր այդտեղ գտնվելու նպատակը նաև միջզգային կառույցների ուշադրությունը հրավիրելն է խնդրին:
«Առիթից օգտվելով՝ ուզում եմ դիմել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նրանց 44 օր տարած ահռելի աշխատանքի համար, և խնդրում եմ, որ նրանք բոլորը հասկանան՝ մեր պայքարը չի ավարտվել, այն, ցավոք, ունի նոր ու վատ երանգներ, ուստի դրսում էլ պետք է նմանօրինակ միջոցառումներ կազմակերպեն և բարձրացնեն գերիների վերադարձի հարցը»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










