Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Գերմանիային՝ Թուրքիային զենք մատակարարելու համար
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Գերմանիային մեղադրել է ԵՄ առաջնորդի դերակատարությանը չհամապատասխանելու համար: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Հունաստանի դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գերմանիան հրաժարվում զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի դեմ:
Հունաստանն ավելի վաղ դիմել էր Եվրամիության երկրներին՝ խնդրելով դադարեցնել ռազմական տեխնիկայի և զենքի արտահանումը Թուրքիա, քանի որ վերջինս դրանք օգտագործում է տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով:
«Իսկապես չեմ հասկանում Գերմանիայի կողմից իր տնտեսության հզորությունը չօգտագործելու միտումը՝ ցույց տալու համար երկրներին, որ նրանք պետք է հետևեն միջազգային իրավունքին»,- ասել է Դենդիասը:
Նախարարն ընդգծել է նաև, որ Գերմանիան պետք է հասկանա խոր հակասականությունն այն հարցում, որ զենք է վաճառում ԵՄ անդամներից երկուսին խաղաղությանն ու կայունությանը սպառնացող երկրին:










