Սարդինիայում հորդառատ անձևների պատճառով ջրհեղեղ է առաջացել. կան զոհեր
Իտալիայի Սարդինիա կղզում հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ ներկայացնելով սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որը պատկերվել է Նուորո նահանգի Բիտի քաղաքում, որի փողոցներում ցեխաջրերի «գետեր» են առաջացել:
Նշվում է, որ մահացածներից մեկը տարեց տղամարդ է, որը խեղդվել է իր իսկ տանը: Մեկ այլ տղամարդ մահացել է իր մեքենայում:
Ուժեղ քամիներն ու հորդառատ անձրևները կղզու տարածքում մոլեգնում են ուրբաթ օրվանից՝ հոսանքազրկումների և տեղահանությունների պատճառ դառնալով: Նահանգի Գալտելի քաղաքի 150 բնակիչ տարհանվել է:
Due gocce a Bitti pic.twitter.com/7byRtAsZBV
— Giovanni Bua (@giovanni_bua) November 28, 2020










