Զորացրել դժոխքի միջով անցած զինվորներին. զինծառայողների ծնողները կառավարության դիմաց ակցիա արեցին (տեսանյութ)
Այն 18-20 տարեկան զինվորները, որոնք գտնվել են թեժ գծում, անցել են դժոխքի միջով, պահանջում ենք անմիջապես զորացրել կամ դարձնել մեկ տարի նրանց ծառայության ժամկետը ու վերադարձնել Հայաստան: Այս մասին կառավարության շենքի դիմաց Ժամկետային զինծառայողների ծնողների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ծնողներից Ավետիս Մելքումյանը:
«Նրանք բժշկական օգնության կարիք ունեն, էդ մատղաշ երեխաներին անհրաժեշտ է նայել: Երեխան տաս օրը մեկ է խոսում և հազալով է խոսում»,-ասաց նա:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ եթե վարչապետը չի կարողանում զինվորների հետ կապված հարցերը լուծել, ապա թող այնպիսի մարդ լինի, ով ունակ է այդ հարցը լուծել: «Չես կարողանում զինվորների հարցը լուծես, դուրս արի, գնա դիվանին նստի հեռուստացույց նայի»,-ասաց նա:










