Իմքայլականներին տառապանքի երկար ճանապարհ է սպասվում. այս օրերը, երբ մարդիկ բավարարվում են դավաճան գոռալով, նրանք հետո երանությամբ են հիշելու. Նարեկ Մալյան

22:25 • 28.11.20

Իմքայլականներին տառապանքի երկար ճանապարհ է սպասվում: Բոլոր նրանց ովքեր որոշել են մասնակցել Նիկոլի աթոռակռվին և կիսել նրա հետ դավաճանության խարանը, սերնդեսերունդ ամոթ և խայտառակություն է սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Եթե իմքայլականներից ոմանք հույս ունեն, որ որոշ ժամանակ անց հանրության զայրույթը իջնելու է, ապա նրանք վարդագույն անուրջների մեջ են: Հանրային զայրույթը երկրաչափական պրոգրեսիայով ավելանալու է և գնալով ավելի ծայրահեղ դրսևորումներ է ստանալու: Այս օրերը, երբ մարդիկ բավարարվում են իմքայլականների տների առջև դավաճան գոռալով, վարչապետի մամուլի խոսնակի երեսին թքելով, իմքայլականները հետո երանությամբ են հիշելու:

Այս օրերին բացվել է վերջին փոքրիկ պատուհանը, որով իմքայլականները կարող են փորձել՝ քավելով իրենց մեծամտության հետևանքները, հրապարակային հրաժարվել դավաճանության մեղքից և մեղմել սեփական ճակատագրի դաժանությունը:

Սա կոչ չէ, սա հորդոր չէ, սա ուղղակի զգուշացում է մի մարդու կողմից, ով երբեք վարդագույն ակնոցներ չի կրել:

Միքայել Պողոսյանը այլևս չի վերականգնվի հանրության աչքերում, սակայն ամենադաժան ապագայից նա այսօրվա իր ապաշխարությամբ արդեն խուսափեց:

Սա վերջին պատուհանն է, ժամեր անց այդ վերջին պատուհանը կփակվի»,- գրել է Մալյանը: