Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 8700 մարդ. РИА Новости

04:25 • 28.11.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով վերջին 1 օրում ևս 76 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով օպերատիվ շտաբին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8700-ը՝ կազմելով 8756:

«Մոսկվայում մահացել է 76 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է թոքաբորբի առկայությունը, և ստացվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվում էր 77 մահացած պացիենտի մասին: